Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/2271/04/23 սնանկության գործով դատական ծանուցագիր

22.03.2024

Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Դավիդ Ազադի Իսսայանին
/ք.Երևան, Կոմիտասի փող. 30 շենք, բն. 144/

Սնանկության գործ՝ ՍնԴ/2271/04/23


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.02.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Դավիդ Իսսայանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի և Նարիս Նազլումյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները ՀՀ Սնանկության դատարանի թիվ ՍնԴ/2271/04/23 սնանկության գործով /ըստ դիմումի Տիգրան Միհրանի Փափազյանի՝ «ԹԵՔՆՈ ՔԱԶԱ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին/ պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը մերժելու, պահանջի մասով վարույթը կասեցնելու, պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին 15.12.2023 թվականի որոշման դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք.Երևան,Կոմիտասի փող. 30 շենք, բն. 144» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Չի պահանջվել» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 330

Էլ. փոստ`