Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/7991/02/20 քաղաքացիական գործով պատասխան Կաչավան Կառնուշի Տորոյանի դատական ծանուցագիր

23.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Պավլիկ Սամվելի Միրզոյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Արման Նիկոլայի Զաքարյանի, Կաչավան Կառնուշի Տորոյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,


ՈՐՈՇԵՑ

1. Սահմանել թիվ ԵԴ/7991/02/20 քաղաքացիական գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը՝ ըստ սույն որոշման պատճառաբանական մասի:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Հրավիրել նախնական դատական նիստ 22.04.2024 թվականին, ժամը` 16:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
4. Որոշումն եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`