Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ2/0257/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

25.03.2024

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն



ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0257/02/22
N ԴԴԱ-12 _________/24
« » 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանողներ՝
Վահան Ազգասերի Հովսեփյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Մաստարա, 12 փ․, 8տ․
Ազգասեր Վանոյի Տեր-Մարգարյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Մաստարա, 12 փ․, 8տ․

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանի վարույթում է քննվում ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Վահան Ազգասերի Հովսեփյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Ազգասեր Վանոյի Տեր-Մարգարյանի, Արաքսի Աղասու Տեր-Մարգարյանի՝ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա համայնք բնակելի տուն /կադաստրային ծածկագիր 02069079002, սեփականության վկայական թիվ 1342883/ անշարժ գույքից Պարտապան Վահան Հովսեփյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Վահան Ազգասերի Հովսեփյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործը:
Սույն քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի մայիսի 07-ին` ժամը 12։30-ին, դատարանում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, 5-րդ դահլիճ) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք դատարան։
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական արգելք չէ գործի քննության համար
Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ՀՀ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65 հասցեով:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ռ․ԳԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`