Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԴ1/0481/02/17 քաղաքացիական գործով դատական նիստի մասին հրապարակային ծանուցում

25.03.2024

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

ԿԴ1/0481/02/17 քաղաքացիական գործով դատական նիստի մասին հրապարակային ծանուցում


Նինա Վլադիմիրի Մանվելյանին
/ Երևան, Նոր Նորք, Մառի նրբ., 5-10/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Անտոնյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Պռոբիզնես» ՍՊ ընկերության ընդդեմ Սարմեն Սամվելի Աբրահամյանի, երրորդ անձ՝ ՀՀ կառավարություն, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտե, Արզնի համայնք, Նինա Վլադիմիրի Մանվելյան՝ Հայցվորի սեփականության իրավունքի խախտումը վերացնելու, որպես հետևանք՝ Կոտայքի մարզի Արզնի համայնքում Պռոբիզնես ՍՊ ընկերությանը պատկանող թիվ 07-016-0109-0024 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքային սահմանները դրանց գտնվելու վայրի փաստացի տեղադիրքով ճանաչելու և որպես հետևանք նույն հողամասի հետ համադրվող մասով Սարմեն Սամվելի Աբրահամյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես երրորդ անձ:
Դատական նիստը նշանակվել է 2024թ. հունիսի 05-ին, ժամը` 11:30-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ք. Եղվարդ, Չարենցի 29, 1-ին հարկ, թիվ 2 դատական նիստերի դահլիճ/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:

Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավորի գործավար Լ. Մարտիրոսյան

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` +374224 2-16-12

Էլ. փոստ`