Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0021/02/24 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.03.2024

Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գործ թիվ ԱՐԱԴ2/0021/02/24
25․03․2024
Ռոբերտ Վոլոդյայի Գրիգորյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, Արտենի, Պռոշյան 6

ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20 մարտի 2024թ. ք. Աշտարակ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), քննարկելով ըստ հայցի «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Ռոբերտ Վոլոդյայի Գրիգորյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող)՝ Պատասխանողին Հայցվորին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տնից վտարելու և այն սեփականատիրոջը հանձնելու պահանջների մասին քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

31․01․2024 թվականին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ պահանջի մասին։
01.02.2024 թվականին հայցադիմումը՝ կից փաստաթղթերով հանձնվել են Դատարանին։
Դատարանի 12․02․2024 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ Պատասխանող(ներ)ն այն ստացել է (են) (փաստաթղթերը համարվել է հանձնված) 05․03․2024 թվականին (ընդ որում, մի քանի պատասխանողների դեպքում հիմք է ընդունվում վերջին պատասխանողի ստացման և (կամ) հանձնման ամսաթիվը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ2/0021/02/24 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակել 2024 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը «14։00»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 5):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 65

Հեռ..` 0203235758

Էլ. փոստ`