Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/1223/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.03.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

վկա՝ Վաղինակ Վրեժիկի Թամարյանին
հասցեն՝ Լոռու մարզ, գյուղ Լեռնապատ, 41 փողոց, տնակ 25


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Վարուժան Վահրամի Թադևոսյանի ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Սերգեյ Պետրոսյանի` ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին։
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 09․04․2024 թվականին, ժամը 16:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Սույն քաղաքացիական գործով բավարարվել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը և որոշվել է որպես վկա ցուցմունք տալու համար Ձեզ կանչել դատարան:
Պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն`
1. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան։
2. Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
3. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
4. Որոշումը կատարվում է անհապաղ` <<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:






ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`