Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՔԴ/1798/02/14 քաղաքացիական գործով Մարգարիտա Վլադիմիրի Մուկուչյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում:

25.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Թիվ ԵԱՔԴ/1798/02/14 քաղաքացիական գործով
Մարգարիտա Վլադիմիրի Մուկուչյանին
/Հասցե՝ ք. Երևան, Մ.Խորենացու 4-րդ նրբ., 57 բն./

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ս.Ուլիխանյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/1798/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի Մարգարիտա Վլադիմիրի Մուկուչյանի ընդդեմ Դոլուխան Սիմոնյանի, Երջանիկ Ալեքսանյանի, Հայկ Սիմոնյանի, Գոռ Սիմոնյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Սույն քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես հայցվոր:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2024 թվականի հուլիսի 22-ին, ժամը 12:00-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում /հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, թիվ 2 դատական նիստերի դահլիճ, հեռ. +(374) 24-36-35, էլ.փոստ՝ civ.yerevan@court.am/:
Նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով:
Չներկայանալու հետևանքները՝
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասը՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԷԼ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Հասցե` ք.Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 24-36-35

Էլ. փոստ`