Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/33621/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործ
ԵԴ/33621/02/22
Հայցվոր՝ «Մայկրեդիտ» ՈՎԿ ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Հ.Հակոբյան փող., 3/20

Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/33621/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ հայցի «Մայկրեդիտ» ՈՎԿ ՍՊԸ-ի ըննդեմ Ազնիվ Սերվանդեսի Մաթևոսյանի, երրորդ անձիք՝ Հուսիկ Ավեդիկի Պետրոսյան, Յունիբանկ ԲԲԸ՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը պատասխանողի բաժնի վրա տարածելու պահանջների մասին:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:
Դատական նիստը նշանակվել է 08.05.2024թ., ժամը 11:15-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, 8-րդ նիստերի դահլիճում:

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 10287100

Էլ. փոստ`