Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/28209/02/18 քաղաքացիական գործով Ռեզա Լոնի Սաֆարալիի վերաբերյալ հրապարակային ծանուցում:

26.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Թիվ ԵԴ/28209/02/18 քաղաքացիական գործով
Ռեզա Լոնի Սաֆարալիին
/Հասցե՝ ք. Երևան, Սարյան փող., 30 շ., բն. 12/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ս.Ուլիխանյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/28209/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Ռեզա Լոնի Սաֆարալի ընդդեմ Դավիթ Սամվելի Համբարձումյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի՝ Դավիթ Սամվելի Համբարձումյանի ընդդեմ Ռեզա Լոնի Սաֆարալիի՝ որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք՝ պատասխանողից հօգուտ հայցվորի գումար բռնագանձելու պահանջի մասին:
Սույն քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես հայցվոր:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2024 թվականի հուլիսի 15-ին, ժամը 11:00-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում /հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, թիվ 2 դատական նիստերի դահլիճ, հեռ. +(374) 24-36-35 , էլ.փոստ՝ civ.yerevan@court.am/:
Նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով:
Չներկայանալու հետևանքները՝
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասը՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԷԼ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 24-36-35

Էլ. փոստ`