Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/7707/02/23 քաղաքացիական գործով դատավարակ փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ հրապարակային ծանուցում

27.03.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԼԴ/7707/02/23 N Ե _____ /24
27 մարտի 2024 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ



Պատասխանող՝ Կարեն Նորայրի Զուլոյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի փողոց, շենք 59, բն. 37/


ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 27.03.2024 թվականին վարույթ է ընդունել թիվ ԼԴ/7707/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Կարեն Նորայրի Զուլոյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող անձ՝ Ռաֆայել Սամվելի Մխիթարյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին:
Քաղաքացիական գործի քննության ընթացքում պատասխանող Կարեն Նորայրի Զուլոյանին /ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի փողոց, շենք 59, բն. 37/ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային կապի ծառայությունից հետ են վերադարձվել Դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 07-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.03.2024 թվականի «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, ինչպես նաև դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում:

Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` (0256) 2-11-00

Էլ. փոստ`