Թիվ ՏԴ/2880/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
28.03.2024
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող
երրորդ անձ՝ Արաքսյա Ջիվանի Ջանվելյանին
(Հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Այգեհովիտ, 26 փող., տուն 21)
Ըստ հայցի Ֆինքա ՈւՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Օվսաննա Ռազմիկի Դալլաքյանի, Ջիվան Ռազմիկի Ջանվելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Գագիկ Ջիվանի Ջանվելյանի և Արաքսյա Ջիվանի Ջանվելյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, թիվ ՏԴ/2880/02/23 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրել նախնական դատական նիստ 2024 թվականի մայիսի 07-ին, ժամը 12:45-ին, ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրի շենքում /հասցե` ք. Իջևան, Նալբանդյան 1/1/, թիվ 1 դատական նիստերի դահլիճում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15
Հեռ..` +374-0268-2-71-30
Էլ. փոստ`