Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/32236/02/22 քաղաքացիական գործով Մութադա Ալաջափ Բաշիր Ալաջափի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն





Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32236/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26 մարտի 2024թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Զեփյուռ Ալեքսեյի Մկրտչյանի ընդդեմ Մուրթադա Ալաջաբ Բաշիր Ալաջաբի՝ վտարման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մ. Հովակիմյանի վարույթում է քննվել թիվ ԵԴ/32236/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Զեփյուռ Ալեքսեյի Մկրտչյանի ընդդեմ Մուրթադա Ալաջաբ Բաշիր Ալաջաբի՝ վտարման պահանջի մասին:
Դատավոր Մ. Հովակիմյանի գործուղման ժամկետը լրանալու հանգամանքով պայմանավորված՝ քաղաքացիական գործը հանձվել է վերամակագրության և 26.09.2023թ.-ին մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Դատարանի 03.10.2023թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 26.03.2024թ.:
Նախնական դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
Նախնական դատական նիստում Դատարանը հայցվորի ներկայացուցչի հետ քննարկել է վերը հիշատակված հարցերը և գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա են ք.Երևան, Հալաբյան 49 շենք, բն.5 հասցեի անշարժ գույքը հայցվորի սեփականությունը հանդիսանալու, պատասխանողի կողմից նշված բնակարանում առանց օրինական հիմքերի բնակվելու վերաբերյալ փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարությանա օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/32236/02/22 քաղաքացիական գործով սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը.
Հայցվոր Զեփյուռ Մկրտչյանը պետք է ապացուցի ք.Երևան, Հալաբյան 49 շենք, բն.5 հասցեի անշարժ գույքը հայցվորի սեփականությունը հանդիսանալու, պատասխանողի կողմից նշված բնակարանում առանց օրինական հիմքերի բնակվելու վերաբերյալ փաստերը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել 15.04.2024թ.:
Հրավիրել նախնական դատական նիստ 02.05.2024թ., ժամը 14:40-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`