Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/28149/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի, 5-րդ մասի համաձայն

Հովիկ Բադալյանին
/ՀՀ ք. Երևան, Խանջյան փող., 1-ին նրբ., 5/9 բնակելի տուն/


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում նախնական դատական նիստ է նշանակվել 2024թ հուլիսի 17-ին, ժամը 15:00-ին քաղաքացիական գործով ըստ հայցի <<Զեյթուն Քոնսթրաքշն>> ՍՊԸ-ի Տնօրեն՝ Դավիթ Չոբանյանի ընդդեմ Ատոմ Զաքարյանի, Աննա Արշակյանի, Հովիկ Բադալյանի, Անի Զաքարյանի, Դավիթ Բադալյանի և Վանուհի Բադալյանի՝ hանրության գերակա շահերի ապահովման նպատակով Ատոմ Մելսիկի Զաքարյանին, Աննա Վահանի Արշակյանին, Հովիկ Նորայրի Բադալյանին, Անի Ատոմի Զաքարյանին, Դավիթ Հովիկի Բադալյանին և Վանուհի Հովիկի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող, ք.Երևան, Խանջյան փողոցի 1-ին նրբ. 5/9 բնակելի տան օտարման, որպես իրավական հետևանքներ Ատոմ Մելսիկի Զաքարյանի, Աննա Վահանի Արշակյանի, Հովիկ Նորայրի Բադալյանի, Անի Ատոմի Զաքարյանի, Դավիթ Հովիկի Բադալյանի և Վանուհի Հովիկի Բադալյանի սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի ճանաչման և անշարժ գույքը «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին հանձնելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ նստավայր-2, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դահլիճ 4/:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ

Հեռ..` 511813/408/

Էլ. փոստ`