Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ/3451/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

28.03.2024

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Պատասխանողներ՝ ԱՁ Նորիկ Ղահրամանյանին
ՀՀ Սյունքի մարզ, ք. Գորիս, Սաթյան փ., տ. 76

Համբարձում Նորիկի Ղահրամանյանին
ՀՀ Սյունքի մարզ, ք. Գորիս, Սաթյան փ., տ. 76

Սոֆիկ Կոլյայի Դալլաքյանին
ք. Երևան, Արցախի փողոց, 10 Բ շենք, բն.20

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/3451/02/22


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Հայտնում եմ, որ թիվ ՍԴ/3451/02/22 քաղաքացիական գործով 2024թ. մարտի 28-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. ապրիլի 23-ին` ժամը 15:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե`ք. Սիսիան, Գ.Նժդեհի 6):
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1.Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3.Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդհոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝«1.Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:


Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Միաժամանակ հայտնում եմ, որ քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Դատավորի գործավար Ն. Հայրապետյան

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Սիսիան Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 02833220

Էլ. փոստ`