Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/2107/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.03.2024 թվականի «Վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին» որոշում

28.03.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Արմենուհի Մանուկյանին
(ք. Երևան, Եկմալյան 6)
(ք. Երևան, Սիլիկյան թաղ., 5-րդ փող., տուն 24)


Վարչական գործ թիվ ՎԴ/2107/05/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«01» մարտի 2024 թվական քաղաք Երևան

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝

նախագահող դատավոր ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ,
դատավոր ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ,

քննարկելով ըստ հայցի Արմենուհի Մանուկյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Հովհաննես Մանուկյան՝ Կադաստրի կոմիտեի 01.03.2022 թվականի թիվ ԱՏ-01032022-01-0942 տեղեկանքն անվավեր ճանաչելու, Կադաստրի կոմիտեին պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալն ուղղելուն և քաղաք Երևան, Սիլիկյան թաղամաս, 5 փողոց, թիվ 24/1 բնակելի տան ու տնամերձ հողամասի նկատմամբ Արմենուհի Մանուկյանի համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու հարցերը,

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Արմենուհի Մանուկյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Հովհաննես Մանուկյան՝ Կադաստրի կոմիտեի 01.03.2022 թվականի թիվ ԱՏ-01032022-01-0942 տեղեկանքն անվավեր ճանաչելու, Կադաստրի կոմիտեին պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալն ուղղելուն և քաղաք Երևան, Սիլիկյան թաղամաս, 5 փողոց, թիվ 24/1 բնակելի տան ու տնամերձ հողամասի նկատմամբ Արմենուհի Մանուկյանի համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործն ընդունել վարույթ:
2. Սույն գործը դատաքննության նշանակել 23.04.2024 թվականի ժամը 14:35-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`