Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/0725/02/24 Քաղաքացիական գործով ծանուցում /Արման Արամի Սարգսյան/

28.03.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0725/02/24

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13 մարտի 2024թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Մարիամ Սամվելի Սարգսյանի ընդդեմ «Ամիօ Բանկ» ՓԲԸ-ի, Արման Արամի Սարգսյանի, Արմինե Վահանի Սարգսյանի, Սարգիս Արթուրի Սարգսյանի, երրորդ անձ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց
Հայցվորի կողմից ներկայացրած հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 07.02.2024 թվականի որոշմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու (...) օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Պատասխանողնոր Արմինե Վահանի Սարգսյանը և Սարգիս Արթուրի Սարգսյանը Դատարանի կողմից ուղարկված «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը և «Գրավոր պարզաբանում»-ը ստացել են 09.02.2024 թվականին, իսկ Արման Արամի Սարգսյանի ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով, սակայն սահմանված ժամկետում հայցադիմումի պատասխան չեն ներկայացրել:
Պատասխանող «Ամիօ Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից 04.03.2024 թվականին ներկայացվել է «Դիրքորոշում»:
Հաշվի առնելով վերոգրյալը, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է նշանակել նախնական դատական նիստ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Նախնական դատական նիստ նշանակել 2024 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 11:40-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ













Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 57-66-04

Էլ. փոստ`