Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/29820/02/22 քաղաքացիական գործով Իննա Զաֆարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն





Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29820/02/20

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

9-ը հունվարի 2024թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Էդիկ Միշայի Ծռնվերանցի և Անուշ Լևոնի Բաղդասարյանի ընդդեմ Իննա Զաֆարյանի և Ռաֆաէլ Ավագյանի՝ հարկադիր գույքային սերվիտուտ սահմանելու պահանջի մասին:,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում է քննվել քաղաքացիական գործն ըստ հայցի Էդիկ Միշայի Ծռնվերանցի և Անուշ Լևոնի Բաղդասարյանի ընդդեմ Ռաֆաէլ Ավագյանի՝ հարկադիր գույքային սերվիտուտ սահմանելու պահանջի մասին:
Դատարանը 07.10.2021թ. որոշում է կայացրել ոչ պատշաճ պատասխանող Ռաֆաէլ Ավագյանին պատշաճ պատասխանող Իննա Զաֆարյանով փոխարինելու մասին:
Դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունները դադարելու կապակցությամբ քաղաքացիական գործը 26.08.2022թ. մակագրվել և 30.08.2022թ. հանձնվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Դատարանի 02.09.2022թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 11.10.2022թ., այնուհետև՝ 10.01.2023թ., այնուհետև՝ 21.03.2023թ.:
21.03.2023թ. նախնական դատական նիստում դատարանը բավարարել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը և ներգրավել նոր պատասխանող՝ Ռաֆաէլ Սուրենի Ավագյանին:
Հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 09.01.2024թ.:
Նախնական դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
09.01.2024թ. նախնական դատական նիստում Դատարանը հայցվորի ներկայացուցչի հետ քննարկել է վերը հիշատակված հարցերը և գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա են հայցվորների՝ ք.Երևան, Հ.Հովսեփյան փողոց, թիվ 31 հասցեի անշարժ գույքի սեփականատերեր հանդիսանալու, հայցադիմումում նշված՝ հայցվորներին և պատասխանողներին պատկանող անշարժ գույքերը հարակից լինելու, հայցվորների՝ իրենց սեփականությունը հանդիսացող հողամաս մուտք գործելու հնարավորություն չունենալու, հայցվորների անշարժ գույքի տարածք՝ միայն պատասխանողների կամ նրանցից որևէ մեկի հողատարածքով մուտք գործելու հնարավորության, այլ հնարավորությունների բացակայության կամ դրա առկայության դեպքում՝ անհամարժեք ծախսեր կատարելու անհրաժեշտության վերաբերյալ փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/29820/02/20 քաղաքացիական գործով սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը.
Հայցվորներ Էդիկ Միշայի Ծռնվերանցը և Անուշ Լևոնի Բաղդասարյանը պետք է ապացուցեն հայցվորների՝ ք.Երևան, Հ.Հովսեփյան փողոց, թիվ 31 հասցեի անշարժ գույքի սեփականատերեր հանդիսանալու, հայցադիմումում նշված՝ հայցվորներին և պատասխանողներին պատկանող անշարժ գույքերը հարակից լինելու, հայցվորների՝ իրենց սեփականությունը հանդիսացող հողամաս մուտք գործելու հնարավորություն չունենալու, հայցվորների անշարժ գույքի տարածք՝ միայն պատասխանողների կամ նրանցից որևէ մեկի հողատարածքով մուտք գործելու հնարավորության, այլ հնարավորությունների բացակայության կամ դրա առկայության դեպքում՝ անհամարժեք ծախսեր կատարելու անհրաժեշտության վերաբերյալ փաստերը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել 25.03.2024թ.:
Հրավիրել նախնական դատական նիստ 09.04.2024թ., ժամը 12:00-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ







ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, հեռ. (010-511-813-438)
ԴԴ-8.2/Ե

Գործ ԵԴ/29820/02/20

1. Հայցվորների ներկայացուցիչ Աշոտ Ասատրյանին
ք. Երևան, Մամիկոնյանց 48, 5-րդ հարկ
2. պատասխանող Իննա Զաֆարյանին
ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան փող., 58/5
3. պատասխանող Ռաֆաէլ Ավագյանին
Ք.Երևան, Արարատյան փողոց, 141/6

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 09.01.2024թ. որոշումը՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Առդիր՝ 1 թերթ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ. ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`