Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/1383/05/21 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.03.2024 թվականի «Վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին» որոշում

28.03.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Լիլիթ Տիգրանյանին
(ք. Երևան, Կոմիտասի պող., շենք 48ա, բն. 57)


Վարչական գործ թիվ ՎԴ/1383/05/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«11» մարտի 2024 թվական քաղաք Երևան

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝

նախագահող դատավոր ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ,
դատավոր ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ,

քննարկելով ըստ հայցի Լիլիթ Տիգրանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Լիլիթ Վարուժանի Տիգրանյանին քաղաք Երևան, Կենտրոն, Հ. Շահինյան 12 շենք, համար 4 ավտոտնակի գնման համար 2015 թվականին գործող կադաստրային արժեքի գնով գնային առաջարկ ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու հարցերը,

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Լիլիթ Տիգրանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Լիլիթ Վարուժանի Տիգրանյանին քաղաք Երևան, Կենտրոն, Հ. Շահինյան 12 շենք, համար 4 ավտոտնակի գնման համար 2015 թվականին գործող կադաստրային արժեքի գնով գնային առաջարկ ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործն ընդունել վարույթ:
2. Սույն գործը դատաքննության նշանակել 23.05.2024 թվականի ժամը 10:15-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`