Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/12177/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

28.03.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Արտյոմ Դավթյանին
(ք. Երևան, Վիլնյուսի փող., 65շ., 67բն.)

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի Արտյոմ Դավթյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ օրենքի ուժով ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը՝ քաղաք Երևան, Նոր Նորք, Մինսկի փողոցին հարակից տարածքում գտնվող, Արտյոմ Ալեքսանի Դավթյանի կողմից կառուցված 110քմ մակերեսով ինքնակամ շինությունը՝ բնակելի տունը, օրինականցնելու վերաբերյալ, տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով հայտնվում է, որ սույն գործով դատական նիստը նշանակվել է 30.05.2024 թվականի ժամը 11:00-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`