Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ3/0549/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր Պատասխանող` Անդրանիկ Սամվելի Սիմոնյանին Երրորդ անձինք՝ Սամվել Սիմոնյանին Պարզիկ Ալեքսանյանին Հռիփսիկ Սիմոնյանին Գոհար Սիմոնյանին Գուրգեն Սիմոնյանին Իսահակ Սիմոնյանին /ՎՁՄ, գ. Զեդեա, 3-րդ փողոց, 2-րդ փակուղի, 4-րդ տուն /

28.03.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Թիվ ԱՎԴ3/0549/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Պատասխանող` Անդրանիկ Սամվելի Սիմոնյանին
Երրորդ անձինք՝ Սամվել Սիմոնյանին
Պարզիկ Ալեքսանյանին
Հռիփսիկ Սիմոնյանին
Գոհար Սիմոնյանին
Գուրգեն Սիմոնյանին
Իսահակ Սիմոնյանին
/ՎՁՄ, գ. Զեդեա, 3-րդ փողոց, 2-րդ փակուղի, 4-րդ տուն /

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ3/0549/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Էդուարդ Համլետի Հարությունյանի ընդդեմ Անդրանիկ Սամվելի Սիմոնյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Սամվել Սիմոնյանի, Պարզիկ Ալեքսանյանի, Հռիփսիկ Սիմոնյանի, Գոհար Սիմոնյանի, Գուրգեն Սիմոնյանի, Իսահակ Սիմոնյանի՝ բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին, քննությունը նշանակված է 2024 թվականի մայիսի 17-ին ժամը 11։00-ին դատարանի Մասիս քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, Մխիթար Հերացու փող., 26/31 շենք, թիվ 1 դատական նիստերի դահլիճ), դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի:
Նախագահող դատավոր՝ Գևորգ Բալյան
Դատավորի օգնական՝ Մ.Պետրոսյան
Ծանոթություն-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն պարտավոր եք հայցադիմումն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ/ պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1-շաբաթվա ժամկետում:
Նախագահող դատավոր՝ Գ.Բալյան
Դատավորի օգնական՝ Մ.Պետրոսյան

Հասցե` ք. Վեդի Թումանյան 1

Հեռ..` (0234) 2-42-78

Էլ. փոստ`