Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/4577/05/23 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.03.2024 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշում

28.03.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Գառնիկ Պողոսյանին
(ք. Երևան, Շինարարների փող., 13շ., 57բն.)


Վարչական գործ թիվ ՎԴ/4577/05/23


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ՀԱՐԳԵԼԻ
ՀԱՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ,
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«13» մարտի 2024 թվական քաղաք Երևան

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝

նախագահող դատավոր ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ,
դատավոր ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ,

քննարկելով ըստ հայցի Գառնիկ Պողոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալի 01.02.2023 թվականի թիվ 438-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր Վարազդատ Միքաելյան) 12.01.2024 թվականի վճռի դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից բերված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գրավոր ընթացակարգով քննելու հարցերը,

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Երևանի քաղաքապետարանի կողմից բերված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել՝ հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը և այն վերականգնել:
2. Ըստ հայցի Գառնիկ Պողոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալի 01.02.2023 թվականի թիվ 438-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 12.01.2024 թվականի վճռի դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ և քննել գրավոր ընթացակարգով:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`