թիվ ԵԱԴԴ/2040/02/16 գործով դատական ծանուցում
28.03.2024
ԵԱԴԴ/2040/02/16 քաղաքացիական գործ
Հրապարակային ծանուցում
Պատասխանող՝ Ռուդոլֆ Սահակի Ալթիփարմակյանի
Շվեյցարիայի Հանրապետություն, ք․ Բինինգեն 4102, Բոլվերկշտրասսե 92
Թիվ ԵԱԴԴ/2040/02/16 քաղաքացիական գործով « ըստ հայցի Դագմար Էմմա Գլայսբերգի ընդդեմ Գայանե Իշխանի Թորոսյանի և Ռուդոլֆ Սահակի Ալթիփարմակյանի` նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին Դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 02-ին, ժամը` 12:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փողոց, թիվ 41ա):
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղ․ դատ․ օր-ի 303-րդ և 304-րդ հոդվածների համաձայն դատարանը կարող է սույն գործը քննել արագացված դատաքննությամբ՝ առանց դատական նիստ հրավիրելու։
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` (+374 10) 51-18-13, ներքին 457
Էլ. փոստ`