Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0228/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

29.03.2024

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0228/02/20
N ԴԴԱ-12 _________/24
« » 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանող (ներ)
 Համլետ Ղայրամանի Բուչնովին
/ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Հակո, 7-րդ փողոց, 1-ին փակուղի, տուն 4/
 Թելի Ղայրամանի Բուչնովին
/ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Հակո/
Սիմե Մրազի Բուչնովին
/ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Հակո/
 Մաքսիմ Ալբերտի Բուչնովին
/ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Հակո/
 Ղազե Սաիդի Ղդրյանին
/ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Հակո/
Ֆիլե Մրազի Բուչնովայի իրավահաջորդներին
/ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Հակո, 7-րդ փողոց, 1-ին փակուղի, տուն 4/
Ալբերտ Ղայրամանի Բուչնովի իրավահաջորդներին
/ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Հակո/

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանի վարույթում է քննվում ըստ հայցի՝ «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Համլետ Ղայրամանի Բուչնովի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Ֆիլե Մրազի Բուչնովայի, Ալբերտ Ղայրամանի Բուչնովի, Թելի Ղայրամանի Բուչնովի, Սիմե Մրազի Բուչնովի, Մաքսիմ Ալբերտի Բուչնովի, Ղազե Սաիդի Ղդրյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Համլետ Ղայրամանի Բուչնովի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան՝ Համլետ Ղայրամանի Բուչնովի բաժնի վրա տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործը:
Սույն քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի ապրիլի 29-ին` ժամը 14։15-ին, դատարանում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, 5-րդ դահլիճ) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք դատարան։
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական արգելք չէ գործի քննության համար։
Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ՀՀ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65 հասցեով:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ռ․ԳԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`