Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԼԴ2/0006/02/24 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

29.03.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Շավարշ Հովհաննեսի Մուրադյանին
(ՀՀ, ք. Թումանյան, 5 փող.,9 շենք,16 բն.)

Ծանուցագիր


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Բ. Գրիգորյան) վարույթում գտնվող թիվ ԼԴ2/0006/02/24 քաղաքացիական գործով, ըստ հայցի ‹‹ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ›› ՓԲ ընկերության ընդդեմ Շավարշ Հովհաննեսի Մուրադյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Զարնիշան Շավարշի Մուրադյան, Հովհաննես Խաչատուրի Մուրադյան, Սվետլանա Միշայի Շահվերդյան, Լուսինե Հովհաննեսի Մուրադյան, Գոհար Հովհաննեսի Մուրադյան՝ պարտքը մարելու համար՝ պատասխանողին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից պատասխանողի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու, պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, 2024 թվականի ապրիլի 30-ին, ժամը 12:45-ին նշանակված է դատական նիստ:
Դատական նիստին մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ որպես ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
Ներկայանալու վայրը` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայր, հասցեն` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 1 (դատական նիստերի թիվ 3 դահլիճ)։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր մասնակցությունը։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստի օրը` ժամը 10-ից մինչև 17-ը, ընդմիջման ժամերն են` ժամը 13-ից մինչև 14-ը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։


Դատավորի օգնական` Երվանդ Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 1

Հեռ..` 0253/2-42-23

Էլ. փոստ`