Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/10849/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

29.03.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ



ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը
Հասցե`ք.Երևան, Հալաբյան 41ա

ՀՀ վարչական դատարանի/դատավոր Աննա Դիլբարյան/ վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Սուսաննա Հակոբյանի, Գոռ Մնացականյանի, Կարեն Մնացականյանի, Հռիփսիմե Մնացականյանի, Նենսի Մնացականյանի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲ ընկերություն՝ ք.Երևան, Այգեստան 9-րդ փողոց, 39/10 հասցեի անշարժ գույքից հարկադիր վտարմանն ուղղված գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին:
25.03.2024 թվականին ՀՀ վարչական դատարանում մուտքագրվել է երրորդ անձ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲ ընկերության ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին:
Ներկայացված միջնորդությունը քննարկելու նպատակով դատարանը հրավիրում է դատական նիստ, որը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 2-ին, ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում (հասցեն ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ դատական նիստերի դահլիճ թիվ 4):
Դատական նիստին մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան ` որպես պատասխանող:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 49-48-19 /252/

Էլ. փոստ`