Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԼԴ/1484/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

29.03.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Ռոզա Դալլաքյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց 23-179

Ծանուցագիր

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Բ.Գրիգորյան) վարույթում գտնվող թիվ ԼԴ/1484/02/20 քաղաքացիական գործով, ըստ հայցի ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Լևոն Բաբկենի Դալլաքյանի, երրորդ անձինք՝ Նարինե Գենեջյանի, Ռոզա Դալլաքյանի, Դավիթ Դալլաքյանի` պարտապանի բաժնեմասը առանձնացնելու և նրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, 2024 թվականի մայիսի 29-ին, ժամը 12:30-ին նշանակված է դատական նիստ:
Դատական նիստին մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:
Ներկայանալու վայրը` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայր, հասցեն` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 1 (դատական նիստերի թիվ 3 դահլիճ)։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր մասնակցությունը։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստի օրը` ժամը 10-ից մինչև 17-ը, ընդմիջման ժամերն են` ժամը 13-ից մինչև 14-ը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։


Դատավորի օգնական` Երվանդ Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 1

Հեռ..` 0253/2-42-23

Էլ. փոստ`