Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/4998/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

29.03.2024

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեգրքի 95-րդ հոդված

Պատասխանողն՝ Վահե Արտեմի Ստեփանյանին
(հասցե՝ Տավուշի մարզ, գ. Հաղարծին, 4 փ., տուն 31)

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՏԴ/4998/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության ընդդեմ Արտեմ Լյովայի Ստեփանյանի և Վահե Արտեմի Ստեփանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի մայիսի 16-ին, ժամը 15:00-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն`
1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՕՀԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 (268) 2-71-12

Էլ. փոստ`