Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/49167/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարությա օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0078, ք. Երևան Հալաբյան 41ա, 010-51-18-13/429/ajapnyak2@court.am
ԵԴ/49167/02/21
25.03.2024 թվական
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ
ներկայացնող երրորդ անձ՝ Վարդան Սամվելի Համբարձումյանին
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Շինարարների նրբանցք, 6 տուն

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/49167/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Աննա Սամվելի Գոգինյանի ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲ ընկերության, Նազարեթ Սարգսի Գումրոյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի` գույքի նկատմամբ բռնագանձում տարածելը և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ առուծախի պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և ըստ հայցի վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք՝ Վարդան Սամվելի Համբարձումյանի և Աննա Սամվելի Բաբայանի ընդդեմ Աննա Գոգինյանի, «Արդշինբանկ» ՓԲ ընկերության, Նազարեթ Գումրոյանի, երրորդ անձ Կադաստրի կոմիտեի` գույքի նկատմամբ բռնագանձում տարածելը և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ առուծախի պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 21.05.2024 թվականին, ժամը 10:00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի <<Աջափնյակ-2>> նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, թիվ 2 դահլիճ):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին պատշաճ լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավորի օգնական` Ն. Խաչատրյան


Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am և դատական տեղեկատվական՝ www.datalex.am կայքերից:



Հասցե` ՀՀ, ք. Երևան Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13/429

Էլ. փոստ`