Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ3/0905/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.04.2024

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանող՝ Հրանտ Հակոբի Իսպիրյանին
(հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք.Մարալիկ, Նոր Թաղամաս 3 փող․, 10)


ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սարոյանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ3/0905/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Ռուզվելտ Հայկազի Մխիթարյանի ընդդեմ Հրանտ Հակոբի Իսպիրյանի, վեճի առարկայի նկատամամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն՝ սեփականության իրավունքը դադարեցնելու և որպես հետևանք՝ 2014 թվականի նոյեմբերի 17-ից առաջացած գույքահարկի գծով հարկային պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: 2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: 3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ: 4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ՝ հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Մարալիկ, Հրանտ Շահինյան 198 հասցեով։
Տեղեկացվում է նաև, որ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, իսկ դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (datalex.am)՝ 2024 թվականի մայիսի 21-ին:
Կից ուղարկվում է <<Գործով պարզեցված վարույթ կիրառելու մասին>> որոշումը՝ <<2>> թերթից:





Դատավորի օգնական՝ Լ․

Հասցե` Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 0244/5-53-04

Էլ. փոստ`