Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/6570/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.04.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

Հայցվոր՝ Հայկազ Հովհաննեսի Հավհաննիսյանին
Հասցեն՝ Լոռու մարզ, գ․ Գուգարք, Կոտեջային 2փ., 26շ., բն. 2




ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հայկազ Հովհաննեսի Հովհաննիսյանի ընդդեմ Մարիետա Վիլենի Հովհաննիսյանի՝ ընդհանուր գույքերում մասնակիցների բաժինները որոշելու, անշարժ գույքը և նրանով ծանրաբեռնված հողամասը, ինչպես նաև տնամերձ հողամասը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Մարիետա Վիլենի Հովհաննիսյանի ընդդեմ Հայկազ Հովհաննեսի Հովհաննիսյանի, հակընդդեմ հայցով պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Կամո Հովհաննեսի Հովհաննիսյանի՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված ավտոմեքենան հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելու պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 30․04․2024 թվականին, ժամը 16։00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:





ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`