Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ2/31848/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ` ԵԴ2/31848/02/23

Լևոն Արմենի Դովլաթյանին
/ՀՀ ք. Երևան, Շինարարների փող., 31շ., բն. 56 /
Կառլեն Հայկի Ապրիկյանին
/ՀՀ, Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գ.Բերդավան, 22-րդ փող., տուն 4/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր` Գ. Վարդանյան) վարույթում է գտնվում ըստ հայցի Արթուր Արարատի Ասատրյանն ընդդեմ «Ակբա բանկ» ԲԲ ընկերության՝ 2023թ. հուլիսի 26-ի թիվ 4751-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու, իսկ նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում նաև հատուցում տրամադրելու պահանջների մասին թիվ ԵԴ2/31848/02/23 քաղաքացիական գործը։
Նշված քաղաքացիական գործի քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, որպես վկա։
Ներկայանալու ժամանակը` 2024թ. ապրիլի 25-ին, ժամը 12:00-ին։
Ներկայանալու վայրը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /Աջափնյակ 2 նստավայր/, հասցեն` ք. Երևան, Հալաբյան 41Ա /դատական նիստերի դահլիճ թիվ 4/։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր մասնակցությունը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։
Ծանոթություն.
Դատարանի կողմից որպես վկա կանչված յուրաքանչյուր անձ պարտավոր է ներկայանալ դատարանի կանչով եւ հայտնել գործով իրեն հայտնի տեղեկություններն ու հանգամանքները: Եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, դատարանն իրավունք ունի որոշում կայացնել նրան հարկադիր բերման ենթարկելու մասին: Դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 43)։

Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`