Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԼԴ/12067/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

02.04.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Լիլիթ Արշալույսի Աքելյանին
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Համբարձումյան փող., 11 շ., 43 բն.


Ծանուցագիր

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Բ. Գրիգորյան) վարույթում գտնվող թիվ ԼԴ/12067/02/23 քաղաքացիական գործով, ըստ հայցի ‹‹Յունիբանկ›› ԲԲ ընկերության ընդդեմ Արշալույս Վասիլի Աքելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք` Եկատերինա Վասիլի Աքելյանի, Նարինե Արշալույսի Ջանվելյանի, Հերիք Իվանի Աքելյանի, Հեղինե Արշալույսի Աքելյան, Լիլիթ Արշալույսի Աքելյանի, Լիանա Արշալույսի Աքելյանի՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վ. Համբարձումյան փող., 11 շենք, 43 բնակարանի նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից Արշալույս Վասիլի Աքելյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հադվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Արշալույս Վասիլի Աքելյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում՝ ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Արշալույս Վասիլի Աքելյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, 2024 թվականի հունիսի 12-ին, ժամը 14:30-ին, նշանակված է դատական նիստ:
Դատական նիստին մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:
Ներկայանալու վայրը` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայր, հասցեն` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 1 (դատական նիստերի թիվ 3 դահլիճ)։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր մասնակցությունը։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստի օրը` ժամը 10-ից մինչև 17-ը, ընդմիջման ժամերն են` ժամը 13-ից մինչև 14-ը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։


Դատավորի օգնական` Երվանդ Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 1

Հեռ..` 0253/2-42-23

Էլ. փոստ`