Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/40033/02/22 քաղաքացիական գործով որոշում և դատական ծանուցագիր

03.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ` ԵԴ/40033/02/22
Հայցվոր և հակընդդեմ հայցով պատասխանող՝ «Վերնատուն» կրթա-մշակութային ՀԿ
/ք.Երևան, Քուչակ թղմ., 14շ., բն. 33 /
Պատասխանող և հակընդդեմ հայցով հայցվոր «Արվեստ23» ՀԿ
/ՀՀ, ք.Երևան, Մոսկովյան 31, գր. 166//Կրկին անգամ/

Ձեզ է ուղարկվում թիվ ԵԴ/40033/02/22 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր` Գ. Վարդանյան/ 27.10.2023թ. կայացված որոշումը` «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին » :
Առդիր` « 01 » թերթից:

Դատավորի օգնական ՝ Ա. Հարությունյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին

27 հոկտեմբերի 2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գ. Վարդանյանս, քննության առնելով թիվ ԵԴ/40033/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Վերնատուն» կրթա-մշակութային հասարակական կազմակերպությունն ընդդեմ «Արվեստ23» հասարակական կազմակերպության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի «Արվեստ23» հասարակական կազմակերպությունն ընդդեմ «Վերնատուն» կրթա-մշակութային հասարակական կազմակերպության՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը լուծելու և ծառայությունների պայմանագրից բխող պարտավորությունների բացակայությունը ճանաչելու պահանջների մասին, վարույթ ընդունելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
«Վերնատուն» կրթա-մշակութային հասարակական կազմակերպությունը 2022թ. օգոստոսի 4-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Դասական երաժշտության աջակցության» հասարակական կազմակերպության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը Դատարանի (դատավոր Ռ. Ներսիսյան) 2022թ. օգոստոսի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
«Արվեստ23» (նակին անվանումը՝ «Դասական երաժշտության աջակցության») հասարակական կազմակերպությունը 2022թ. սեպտեմբերի 22-ին հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Վերնատուն» կրթա-մշակութային հասարակական կազմակերպության՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը լուծելու և ծառայությունների պայմանագրից բխող պարտավորությունների բացակայությունը ճանաչելու պահանջների մասին, որը Դատարանի (դատավոր Ռ. Ներսիսյան) 2022թ. սեպտեմբերի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Թիվ ԵԴ/40033/02/22 քաղաքացիական գործը վերամակագրման հանձնելու միջոցով 2023թ. հոկտեմբերի 19-ին մակագրվել է դատավոր Գ. Վարդանյանին:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2023թ. հոկտեմբերի 24-ին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-200 հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Ըստ հայցի «Վերնատուն» կրթա-մշակութային հասարակական կազմակերպությունն ընդդեմ «Արվեստ23» հասարակական կազմակերպության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի «Արվեստ23» հասարակական կազմակերպությունն ընդդեմ «Վերնատուն» կրթա-մշակութային հասարակական կազմակերպության՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը լուծելու և ծառայությունների պայմանագրից բխող պարտավորությունների բացակայությունը ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԴ/40033/02/22 քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 2024թ. ապրիլի 10-ին, ժամը 12:20-ին, քաղաք Երևան, Հալաբյան փող. 41ա հասցեում:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ` Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ



Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`