Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/3383/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

03.04.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Երրորդ անձ Տաթևիկ Գալստյանին
(Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, գ. Զովունի 38-րդ փող. 1-7 բնակ. տուն)

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/3383/05/20 վարչական գործն ըստ հայցի Վարդան Եփրեմյանի, Եփրեմ Զաքարյանի և Վաչիկ Մանուկյանի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Լուսյա Մկրտչյանի և Տաթևիկ Գալստյանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Հայցվորներ Վարդան Եփրեմյանի և Եփրեմ Զաքարյանի՝ ՀՀ վարչական դատարանի 29.12.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու» մասին որոշման դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանի (դատավոր Միքայել Մելքումյան) 14.03.2024 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավարության մասնակիցը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան՝ հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է վերաքննիչ դատարան և դատավարության մասնակիցներին, իսկ 4-րդ մասի համաձայն՝ ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները դատավարության մասնակիցներին ուղարկելու ապացույցները, լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե պատասխանը ներկայացրած անձը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՀԱՅԿՈՒՀԻ ՆԻԿՈԼԱՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-13

Էլ. փոստ`