Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/1383/02/22 քաղաքացիական գործով պատասխանող ԺԱՆՆԱ ՀՐԱՉԻԿԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

03.04.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԺԱՆՆԱ ՀՐԱՉԻԿԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Կ.Դեմիրճյան փողոց, 20 շենք, 15 բն,/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արայիկ Հրանտի Ոսկանյանի ընդդեմ Ժաննա Հրաչիկի Մելքումյանի և «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար՝ Արուսյակ Ազարյանի` գործարքն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ 2024 թվականի ապրիլի 22-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1/:
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանական տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`