Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0020/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ հրապարակային ծանուցում Գրիգոր Խաչիկի Դավթյանին

03.04.2024

Հայտատու` ՀՀ Հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող Գրիգոր Խաչիկի Դավթյանին (ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Սիսավան, Վ.Սարգսյան 3)

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Ռ.Ավագյան) թիվ ՀԿԴ/0020/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Արարատի մարզի դատախազության ընդդեմ Գրիգոր Խաչիկի Դավթյանի՝ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, 07.03.2024 թվականին կայացրել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու և հակակոռուպցիոն քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշումը։
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ որոշումը և հայցադիմումը կից փաստաթղթերով դեպոնացված են հակակոռուպցիոն դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով։

Պարզաբանում.

Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 4-րդ մասով պարզաբանում է «Հակակոռուպցիոն քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:



Դատավորի օգնական ` Լ.Աթաբեկյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010)293126

Էլ. փոստ`