թիվ ԱՐԴ/7121/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
04.04.2024
Պատասխանող՝ Արա Գառնիկի Ավետիսյանին
(հասցե՝ Արմավիրի մարզ, ք.Արմավիր, Բաղրամյան փ., 31/1 շ., 7 բն.)
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/7121/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Գագիկ Հակոբի Եղոյանի ընդդեմ Գառնիկ Արշալույսի Ավետիսյանի, Թագուհի Գուրգենի Գրիգորյանի և Արա Գառնիկի Ավետիսյանի՝ անշարժ գույքի առուվաճառքի գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի ապրիլի 17-ին, ժամը 12։00-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 5 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և պատշաճ լիազորագրով:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՎԱՐԴՈՒՀԻ ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ
Հասցե` Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Գր. Լուսավորիչ 15
Հեռ..` /0231/ 4-89-70
Էլ. փոստ`