Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ/1868/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր Հայցվոր՝ Արաքսի Հրայրի Ալեքսանյանին / ք. Արտաշատ Ս.Հակոբյան փող., 90-րդ տուն / Պատասխանողներ` Անդրանիկ Համլետի Վիրաբյանին Սուսաննա Անդրանիկի Բալասանյանին / ք. Արտաշատ Ս.Հակոբյան փող., 90-րդ տուն/

05.04.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Թիվ ԱՎԴ/1868/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Հայցվոր՝ Արաքսի Հրայրի Ալեքսանյանին
/ ք. Արտաշատ Ս.Հակոբյան փող., 90-րդ տուն /

Պատասխանողներ` Անդրանիկ Համլետի Վիրաբյանին
Սուսաննա Անդրանիկի Բալասանյանին
/ ք. Արտաշատ Ս.Հակոբյան փող., 90-րդ տուն/

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ/1868/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Արաքսի Հրայրի Ալեքսանյանի ընդդեմ Անդրանիկ Համլետի Վիրաբյանի, Սուսաննա Անդրանիկի Բալասանյանի, Արտաշատ համայնքի ղեկավարի, <<Արտաշատ>> նոտարական տարածքի նոտար Ռ.Հարությունյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միավորված մարզերի ստարաբաժանման ղեկավարի՝ անշարժ գույքի 2/3 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքով տիրապետման փաստը ճանաչելու և ըստ օրենքի ընդունած ժառանգական գույքի 1/12 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, 07.12.2000թ. Արտաշատի քաղաքապետարանի կողմից տրված քաղվածքը անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և 14.11.2014թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քննությունը նշանակված է 2024 թվականի մայիսի 15-ին ժամը 14։50-ին դատարանի Մասիս քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, Մխիթար Հերացու փող., 26/31 շենք, թիվ 1 դատական նիստերի դահլիճ), դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի:
Նախագահող դատավոր՝ Գևորգ Բալյան
Դատավորի օգնական՝ Մ.Պետրոսյան
Ծանոթություն-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն պարտավոր եք հայցադիմումն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ/ պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1-շաբաթվա ժամկետում:
Նախագահող դատավոր՝ Գ.Բալյան
Դատավորի օգնական՝ Մ.Պետրոսյան

Հասցե` ք. Վեդի Թումանյան 1

Հեռ..` (0234) 2-42-78

Էլ. փոստ`