Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/2744/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

05.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Նաիրի Հակոբյանին
/հասցե՝ Կոտայքի մարզ, Առինջ, Ս. Առինջեցու փող., 14 տուն/

Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան, որպես երրորդ անձ, վարչական գործով ըստ հայցի Սլավա Ադամյանի՝ ընդդեմ Կոտայքի մարզի Արզնի համայնքի, երրորդ անձինք՝ Նաիրի Սամվելի Հակոբյան, Արմեն Արարատի Բաղդասարյան, Բաբկեն Վարուժանի Հովակիմյան և Կադաստրի կոմիտե՝ Արզնի համայնքի ավագանու 13.05.2021թ. թիվ 43 որոշումը՝ թիվ 07-016-0322-0058 և թիվ 07-016-0322-0061 կադաստրային ծածկագրերով հողատարածքները աճուրդով օտարելու և օտարման պայմաններ սահմանելու մասով մասնակի անվավեր ճանաչելու, 28.06.2021թ. վերոնշյալ ծածկագրերով հողամասեր վաճառելու աճուրդն անվավեր ճանաչելու, որպես հետևանք 28.06.2021թ. թիվ 09 և թիվ 08 արձանագրությունները, Արզնի համայնքի ղեկավարի 07.07.2021թ. թիվ 122 որոշումը, 09.07.2021թ. անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը /07-016-0322-0061/ և 09.07.2021թ. անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը /07-016-0322-0058/, թիվ 07-016-0322-0061 և թիվ 07-016-0322-0058 կադաստրային ծածկագրերով գույքերի նկատմամբ կատարված համապատասխանաբար 14.07.2021թ. և 16.07.2021թ. սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին /դատավոր Ա. Ղազարյան/:
Դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 10:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում՝՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 15 դատական նիստերի դահլիճ:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հավաստող փաստաթղթերով/:

Դատական նիստերի քարտուղար Հ. Պապիկյան

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010 49 48 07 /223, 201/

Էլ. փոստ`