Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ2/0069/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.04.2024

Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս





ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0069/02/23
« 08 » 04 2024թ.
Երրորդ անձ՝ Վրեժ Հովհաննեսի Մուրադյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, գ․ Իրինդ, 27 փ․, 2 տ․
Երրորդ անձ՝ Մուրադ Վրեժի Մուրադյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, գ․ Իրինդ, 27 փ․, 2 տ․

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը

Նախագահությամբ՝ դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Ռ. Գիլոյանի

02 ապրիլի 2024թ. ք.Աշտարակ

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության (այսուհետ` նաև Հայցվոր) ընդդեմ Քաջիկ Վրեժի Մուրադյանի (այսուհետ` նաև Պատասխանող), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (Պատասխանողի կողմում) Վրեժ Հովհաննեսի Մուրադյանի, Լինա Հարությունի Հարությունյանի, Մուրադ Վրեժի Մուրադյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան Քաջիկ Վրեժի Մուրադյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Քաջիկ Վրեժի Մուրադյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ2/0069/02/23 քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
12․01․2023 թվականին Հայցվորը (ներկայացուցիչը) հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` վերոնշյալ պահանջով:
Դատարանի 25․01․2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 23․03․2023 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ։
Դատարանի 10․05․2023 թվականի որոշմամբ սահմանվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 05․06.2022 թվականը:
Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումով միջնորդել է նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
05․06․2023 թվականին Դատարանի կայացրած որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և կասեցրել է գործի վարույթը:
27․11․2023 թվականին Դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-9577/23) «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից փորձագետի թիվ 23/261-1 եզրակացությունը:
27․11․2023 թվականին Դատարանի կայացրած որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է և նշանակվել է նախնական դատական նիստ։

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզվել է նախնական դատական նիստի ընթացքում լուծման ենթակա հարցերի շրջանակը և սահմանվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը՝ եկավ հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 05.06.2022 թվականը։
Նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները և 02․04.2024թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում գործը համարվել է դատաքննության նախապատրաստված։
Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտնում է, որ գործը կարող է համարվել նախապատրաստված դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 174-րդ, 188-րդ,199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1.Ըստ հայցի՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Քաջիկ Վրեժի Մուրադյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Վրեժ Հովհաննեսի Մուրադյանի, Լինա Հարությունի Հարությունյանի, Մուրադ Վրեժի Մուրադյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան Քաջիկ Վրեժի Մուրադյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Քաջիկ Վրեժի Մուրադյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ2/0069/02/23 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության:
2. Դատական նիստ նշանակել 2024 թվականի մայիսի 14-ին՝ ժամը «10:15»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 5):


Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 65

Հեռ..` 0203235758

Էլ. փոստ`