Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/27366/02/23 Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում

08.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

թիվ ԵԴ2/27366/02/23 քաղաքացիական գործով Պատասխանող՝ Ռոզա Վահանի Գևորգյանին
Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Աջափնյակ, Սիսակյան փ. 10շ., բն. 13
Հարգելի Ռոզա Վահանի Գևորգյան, Դուք՝ որպես պատասխանող, ծանուցվում եք այն մասին, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է քննվում թիվ ԵԴ2/27366/02/23 քաղաքացիական գործն գործն ըստ հայցի Ալահվերդի Տրդատի Ասատրյանի ընդդեմ Ռոզա Վահանի Գևորգյանի, Սվետլանա Ալբերտի Գևորգյանի, Սամվել Վահանի Գևորգյանի և Վահան Նշանի Գևորգյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, որով հրավիրվել է հերթական նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 11.06.2024թ. ժամը 17:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում՝ ք.Երևան, Հր. Ներսիսյան 10 հասցեում, թիվ 10 դատական նիստերի դահլիճում:
Դատական նիստին ներկայանալ սահմանված ժամին՝ Ձեր հետ ունենալով վավեր անձը հաստատող փաստաթուղթ:
Ծանոթություն. ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Վերոնշյալ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, որոնց կարող եք ծանոթանալ Դատարանի նստավայրում՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում:
Դատավորի օգնական՝ Արթուր Ավետիսյան

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +37410240831

Էլ. փոստ`