Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի որոշումը՝ թիվ ԵԴ/2088/02/23 քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի օրը տեղափոխելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու մասին

08.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Արմեն Վոլոդյայի Բունիաթյանին
/ք.Երևան, Ավան, Չարենցի թաղամաս, 18 շենք, բնակարան 15/


Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի որոշումը՝ թիվ ԵԴ/2088/02/23 քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի օրը տեղափոխելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու մասին:


ԵԴ/2088/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.04.2024թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, ծանոթանալով քաղաքացիական գործով ըստ հայցի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդդեմ Արմեն Վոլոդյայի Բունիաթյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Թագազարդ» բաց բաժնետիրական ընկերության` գումար բռնագանձելու, պայմանագիրը լուծելու, բաժնետոմսերը վերադարձնելու և բաժնետոմսերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Թագազարդ» բաց բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Մուշեղ Առաքելյանի կողմից ներկայացված միջնորդությանը՝ դատական նիստի օրը տեղափոխելու վերաբերյալ,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 11.01.2023 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Արմեն Վոլոդյայի Բունիաթյանի, երրորդ անձ «Թագազարդ» բաց բաժնետիրական ընկերության՝ գումար բռնագանձելու, պայմանագիրը լուծելու, բաժնետոմսերը վերադարձնելու և բաժնետոմսերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր՝ Մ.Հովակիմյան) 23.01.2023 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մ.Հովակիմյանի՝ այլ դատարանում դատավոր նշանակվելու կապակցությամբ թիվ ԵԴ/2088/02/23 քաղաքացիական գործը 02.10.2023 թվականին մակագրվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 11.10.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 11.12.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ:
2024 թվականի հունվարի 22-ին հրավիրված դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 2024 թվականի հունիսի 11-ին, ժամը 15:00-ին:
05.04.2024 թվականին վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Թագազարդ» բաց բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Մուշեղ Առաքելյանի կողմից դատարան է ներկայացվել դիմում՝ դատական նիստը տեղափոխելու վերաբերյալ՝ հայտնելով, որ 20.05.2024 թվականից մինչև 10.06.2024 թվականը աշխատանքային գործունեությամբ պայմանավորված չի գտնվելու Հայաստանի Հանրապետության տարածքում:
Քննարկելով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Թագազարդ» բաց բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Մուշեղ Առաքելյանի կողմից ներկայացված միջնորդությանը՝ դատարանը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:
Դատարանը, հաշվի առնելով վերոգրյալը, գտնում է, որ ներկայացված միջնորդությունը հիմնավոր է և ենթակա բավարարման, հետևաբար անհրաժեշտ է 2024 թվականի հունիսի 11-ին, ժամը 15:00-ին նշանակված դատական նիստը տեղափոխել և նշանակել 2024 թվականի ապրիլի 26-ին, ժամը 11:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, քաղաք Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ԵԴ/2088/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդդեմ Արմեն Վոլոդյայի Բունիաթյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Թագազարդ» բաց բաժնետիրական ընկերության` գումար բռնագանձելու, պայմանագիրը լուծելու, բաժնետոմսերը վերադարձնելու և բաժնետոմսերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Թագազարդ» բաց բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Մուշեղ Առաքելյանի կողմից ներկայացված միջնորդությանը՝ դատական նիստի օրը տեղափոխելու վերաբերյալ, բավարարել:
2. 2024 թվականի հունիսի 11-ին, ժամը 15:00-ին նշանակված դատական նիստը տեղափոխել և նշանակել 2024 թվականի ապրիլի 26-ին, ժամը 11:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ. ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`