Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0235/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցում «Իտալգուստո Ֆուդ» ՍՊԸ-ին

09.04.2024

Հայտատու` ՀՀ Հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
նախնական դատական նիստի

Երրորդ անձ «Իտալգուստո Ֆուդ» ՍՊԸ-ին
(Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Աբովյան, 2-րդ արդ-ան. թղմ., 24 տրանսպ-ին. ձեռն-ուն)

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ռ.Ավագյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0235/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Անուշ Մարտիրոսի Գարսանցյանի, երրորդ անձինք՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Իտալգուստո Ֆուդ» ՍՊԸ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։
Դուք՝ որպես երրորդ անձ, տեղեկացվում եք, որ սույն գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 6-ին, ժամը 16:30-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցեն՝ ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 7-րդ դահլիճ)։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):


Դատավորի օգնական Լ․Աթաբեկյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010)293126

Էլ. փոստ`