Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ1/0298/02/23 քաղաքացիական գործով պատասխանող՝ Հմայակ Եսայի Գալստյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում

09.04.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Թիվ ԱՎԴ1/0298/02/23 քաղաքացիական գործով պատասխանող՝ Հմայակ Եսայի Գալստյանին
Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, գ. Եղեգնավան, Ազատության փող., 70 տուն

Տեղեկացնում ենք, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ․ Սարգսյանի վարույթում գտնվող թիվ ԱՎԴ1/0298/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Նորիկ Մինասի Թորոսյանի ընդդեմ Հմայակ Եսայի Գալստյանի, Ռուբեն Հովսեփի Խաչատրյանի, Ռուբեն Օսիպի Խաչատրյանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին նախնական դատական նիստ է նշանակվել 2024թ. հունիսի 06-ին՝ ժամը 14։30-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայք նստավայրում (հասցե՝ ք. Վայք, Ջերմուկի խճուղի թիվ 8, նիստերի դահլիճ թիվ 1):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
Քաղաքացիական գործի վերաբՀերերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Ի գիտություն․ Ձեր չներկայանալը դատական նիստին արգելք չէ նիստը Ձեր բացակայությամբ անցկացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք․ Վայք, Ջերմուկի խճուղի 8

Հեռ..` 0 282 32 24

Էլ. փոստ`