Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/50177/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.04.2024

Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Արթուր Չինարյանին
(ք. Երևան, Նոր Արեշ, 31 փողոց, տուն 29)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 27.02.2024 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/50177/02/21 դատական գործով, ըստ դիմումի «ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության՝ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի 14.09.2021 թվականի թիվ 15-4897/21 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 12.10.2023 թվականին կայացված՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշման դեմ ՀՀ ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար Վազգեն Մնացականյանի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Արթուր Չինարյանին վերաքննիչ բողոքում նշված՝ ք. Երևան, Նոր Արեշ, 31 փողոց, տուն 29 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2024 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ «Չի պահանջվել» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/50177/02/21 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2024 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`