Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ ԱՎԴ2/0452/02/12 քաղաքացիական գործով

09.04.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ2/0452/02/12 քաղաքացիական գործով
սկզբնական և հակըննդեմ հայցերով երրորդ անձ Գևորգ Գրիգորյանին
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Այնթապ 1-ին փ․, տ․ 3

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ Արարատի մարզի դատախազության ընդդեմ Անդրանիկ Գրիգորյանի, երրորդ անձինք՝ Գագիկ Գրիգորյանի, Հոռոմսիմ Թևոսյանի, Մանյա Գրիգորյանի, Գևորգ Գրիգորյանի՝ բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության կամ ընդհանուր սեփականության մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, մասնակիցների միջև նրանց բաժինները համաչափ բաշխելու, պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Գագիկ Գրիգորյանի ընդդեմ պատասխանողներ ՀՀ Արարատի մարզի դատախազության, Անդրանիկ Գրիգորյանի, Հոռոմսիմ Թևոսյանի, Մանյա Գրիգորյանի, Գևորգ Գրիգորյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով տան, շինությունների և հողամասի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Այնթապ 1-ին փ․, տ․ 3 հասցեով, սակայն ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան՝ «Չպահանջված» նշումով:
Հայտնվում է, որ վերը նշված քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է է 2024 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 12։30-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի:

Նախագահող դատավոր՝ Գոհար Կոստանյան
Դատավորի օգնական՝ Սամվել Հարությունյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`