Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ4/1684/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.04.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյան ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԼԴ4/1684/02/21 N Ե ____ _/24_
09 ապրիլի 2024 թ.


Պատասխանողներ՝ Արկադի Հենրիկի Միրզոյանին
Գեղամ Համլետի Միրզոյանին
Հարություն Գեղամի Սարդարյանին
`/ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ս. Ավետիսյան փողոց, տուն 4/


ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2024թվականի ապրիլի 08-ին վարույթ է ընդունել թիվ ԼԴ4/1684/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Հերմինե Հենրիկի Սարդարյանի սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանի ընդդեմ Հենրիկ Ռուբենի Միրզոյանի, Ռիմա Արամայիսի Սահակյանի, Արկադի Հենրիկի Միրզոյանի, Գեղամ Համլետի Միրզոյանի, Հարություն Գեղամի Սարդարյանի` համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժինը առանձնացնելու, կամ համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժնի արժեքը վճարելու, կամ անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Գործով նախնական դատական նիստ է նշանակվել 2024 թվականի մայիսի 13-ին, ժամը
10:15-ին /ՀՀ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53/:

Քաղաքացիական գործի քննության ընթացքում Պատասխանողներից՝ Արկադի Հենրիկի Միրզոյանին, Գեղամ Համլետի Միրզոյանին և Հարություն Գեղամի Սարդարյանին `/ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ս. Ավետիսյան փողոց, տուն 4/ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային կապի ծառայությունից հետ են վերադարձվել Դատարան:

Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:


Դատավորի օգնական՝ Ա. Թունյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` (0256) 2-11-00

Էլ. փոստ`