Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ Դատական նիստի վերաբերյալ ԹԻՎ ԱՎԴ2/1681/02/22 քաղաքացիական գործով ՝

10.04.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Դատական նիստի վերաբերյալ

ԹԻՎ ԱՎԴ2/1681/02/22 քաղաքացիական գործով ՝
Ալիսա Վարդանի Ռոստոմյանին,
Պարգև Արթին Ճորճի Խաչերեանին
/Արարատի մարզ, Գեղանիստ համայնք, 21փ, 113/1/
ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարին /խնամակալության և հոգաբարձության մարմին/,
/ՀՀ Մասիս, Կենտրոնական հրապարակ 4/
երրորդ անձինք՝ Սերգեյ Վլադիմիրի Բաղդիկյանին,
/Արարատի մարզ, ք․ Մասիս, Նոր թաղամաս, 36 շ․, 23 բն․/
Լուսինե Հովհաննեսի Գևորգյանին
/Արարատի մարզ, ք․ Մասիս, 3 թղմ․, 15 շ․, 15 բն․/


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) վարութում է գտնվում ըստ հայցի Մասիս համայնքի ղեկավար /խնամակալության և հոգաբարձության մարմին/ Դավիթ Համբարձումյանի ընդդեմ Ալիսա Վարդանի Ռոստոմյանի, Պարգև Արթին Ճորճի Խաչերեանի՝ ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Ալիսա Վարդանի Ռոստոմյանի, Պարգև Արթին Ճորճի Խաչերեանի ներկայացուցիչ Արման Ստեփանյանի ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի /խնամակալության և հոգաբարձության մարմին/, երրորդ անձինք՝ Սերգեյ Վլադիմիրի Բաղդիկյանի, Լուսինե Հովհաննեսի Գևորգյանի՝ երեխային իր ծնողներին վերադարձնելու պահանջի մասին թիվ ԱՎԴ2/1681/02/22 քաղաքացիական գործը:
Հայտնվում է, որ 02․07․2024թ․ ժամը 15։00-ին հրավիրված նախնական դատական նիստը տեղի կունենա դատարանի Մասիս քաղաքի նստավայրում (հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, քաղաք Մասիս Հերացու 26/31, E-mail: masis@court.am, հեռ. 0236-4-52-51):
Անհրաժեշտ է նախնական դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը նշանակված դատական նիստին, ով պետք է ներկայանա դատարան անձը հաստատող փաստաթղթով, համապատասխան լիազորագրով (փաստաբանական արտոնագրով)։
Միաժամանակ պարզաբանվում է, որ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն 1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, քաղաք Մասիս Հերացու 26/31

Հեռ..` +37423645251

Էլ. փոստ`