Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԴ/6154/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում դատական նիստի վերաբերյալ

10.04.2024

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մաս


ԿԴ/6154/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում դատական նիստի վերաբերյալ


Ալվարդ Հայկարամի Ռուշանյանին
/ Կոտայքի մարզ, Նոր Հաճն, Չարենցի 22 փ., 10 բն. /

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Անտոնյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ալվարդ Հայկարամի Ռուշանյանի ընդդեմ Նվեր Համոյի Վարդանյանի, իրավասու մարմին՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման և երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Նվեր Համոյի Վարդանյանի ընդդեմ Ալվարդ Հայկարամի Ռուշանյանի՝ երեխաների բնակության վայրը հոր բնակության վայրով սահմանելու պահանջների մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես հայցվոր:
Դատական նիստը նշանակվել է 2024թ. մայիսի 31-ին, ժամը` 11:30-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Եղվարդ, Չարենցի 29, 1-ին հարկ, թիվ 2 դատական նիստերի դահլիճ/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:

Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավորի գործավար Լ. Մարտիրոսյան

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` +374224 2-16-12

Էլ. փոստ`