Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/4846/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

10.04.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

«Զաք Գրուպ» ՍՊԸ-ին
(ք. Գյումրի, Իսահակյան փող. 8շ, 8բն.)

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի «Զաք Գրուպ» ՍՊԸ-ի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ վարչական ակտի առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով հայտնվում է, որ սույն գործով դատական նիստը նշանակվել է 02.07.2024 թվականի ժամը 14:20-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`